Հունվարի 1-ից ԵԱՏՄ պետություններում բոլոր դեղորայքների գրանցումը իրականացվում է միասնական օրենքներով․ Պուտին
Համաճարակի պայմաններում անհրաժեշտ է արդյունավետ կերպով համակարգել ԵԱՏՄ անդամ
երկրների ջանքերը, այդ թվում նաև դեղորայքային շրջանառության ոլորտում։ Այս մասին
հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՏՄ տարածքում ինտեգրման նախագծերի
իրականացման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ, գրում է «ՌԻԱ Նովոստին»
«Ընթացիկ տարվա հունվարի 1-ից ԵԱՏՄ պետություններում բոլոր դեղորայքների գրանցումը
իրականացվում է միասնական օրենքներով ու գործընթացներով։ Սա այժմ չափազանց կարևոր
է, մենք այս ամենը հոյակապ հասկանում ենք, երբ մեր երկրները բախվում են ընդհանուր
մարտահրավերի՝ կորոնավիրուսային համաճարակի հետ։ Մենք պետք է արդյունավետ կերպով
կոորդինացնենք կյանքի ու առողջության պահպանման ջանքերը»,- ասել է նա։