Վերջը հրաժարական տալո՞ւ եք, թե՞ ոչ․ Ուրիխանյանը՝ Փաշինյանին
«Հարց-պատասխանի ողջ տևողությունը տպավորություն է ստեղծում, որ վարչապետի և կառավարության հրաժարականի հարցը քաղաքական օրակարգից դուրս է եկել, և ես դրա համար ուզում եմ թարմացնել այն»,- կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խորհրդարանում հայտարարեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
Նա հայտնեց, որ առանց պատերազմում պարտության ողջ նախապատմությունը կրկնելու ցանկանում է նախորդ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանի հետ սկսված երկխոսությունը շարունակել:
Ուրիխանյանը նկատեց, որ ամբողջ երկրի քաղաքական դաշտը, ժողովուրդը իր քննարկումներում սառեցրել է «Ի՞նչ ենք անելու հաջորդիվ», «Ի՞նչ է լինելու հաջորդիվ» հարցերը:
Նկատելով, որ ընդդիմությունը հայտնում էր, որ Փաշինյանը պետք է հեռանա, իսկ վերջինս էլ ասում է, որ մեղավոր է, բայց այն պետք է որոշի ժողովուդը՝ պատգամավորը հարցրեց, թե ինչ են անելու՝ կամ ժողովուրդը 2018 թվականի նման հավաքվում ու ասում է, որ իշխանությունը պետք է հեռանա և իշխանությունն աներկբա ընդունում ու հեռանում է, կամ նշանակվում է ընտրություններ, իսկ դրա ձևը կավռավարության և վարչապետի հրաժարականն և երկու անգամ չընտրվելն է:
Ուրիխանյանը հարցրեց, թե երբ է այն տեղի ունենալու և հայտնեց, որ իր «Ալյանս» կուսակցությունը դրան պետք է առանձին ցուցակով մասնակցի և հունվարի 30-ին էլ ընդլայնված համաժողովին պետք է կայացնի որոշում և դուրս գա հրապարական՝ ժողովրդին կոչ անելով հայտնել դիրքորոշումներ:
Ուրիխանյանը հարցրեց, թե ե՞րբ է իշխանությունը սկսելու պատասխանատվություն կրելու իր գործողությունների համար՝ այն մեկնարկելով հրաժարականով, և եթե երկու անգամ վարչապետ չի ընտրվում՝ ընտրություններ անցկացնելով:
«Դուք չե՞ք գտնում, որ տեղի է ունեցել ահռելի ազգային և պետական ողբերգություն և պետք է հրաժարական տաք»,- հարցրեց անկախ պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
- Ո՞վ և ինչի՞ վրա հիմնվելով է որոշել երկրի շահի առկայությունը ճանապարհների բացման դեպքում.Արկադի Խաչատրյան
- Տիգրան Աբրահամյան. Արցախի շուրջ զարգացումների հարցում կշռադատված խոսքի, որոշակիություն մտցնելու խնդիր կա
- Լևոն Զուրաբյան. ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ տեղի ունեցավ թատերական ներկայացում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան