Նարինե Խաչատուրյանն ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ պաշտոնից ազատվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը:
Նա փոխնախարար էր նշանակվել 2019 թ. հունիսին: Մինչ այդ նա պատգամավոր էր, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ընտրվել էր 2018 թ. դեկտեմբերին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններում:
Նշենք, որ նախօրեին Նարինե Խաչատուրյանի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել Նկարիչների միությունում։ Ցուցահանդեսի ժամանակ լրագրողը փորձել էր փոխնախարարից հարցազրույց վերցնել, մշակույթի ոլորտից մի կին մոտեցել էր ու սկսել վիրավորել՝ նրան անվանելով «դավաճանած իշխանության ներկայացուցիչ»: