Գալուստ Սահակյան. ԵԽԽՎ-ն իրական քայլեր պետք է ձեռնարկի Ադրբեջանի հանդուգն գործելակերպը կանխելու համար
Անհրաժեշտ է, որպեսզի ԵԽԽՎ-ն իրական քայլեր ձեռնարկի Ադրբեջանի հանդուգն, ոչ ժողովրդավար գործելակերպը կանխելու համար:
Անդրադառնալով Ադրբեջանի՝ անհանգստության տեղիք տվող, անհանդուժող պահվածքին, հայտարարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության ղեկավար Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, իր երախտագիտության խոսքն ուղղելով Բրյունո լը Ռուին, ով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ջատագովներից է, Ազգային ժողովի նախագահը հույս է հայտնել, որ Ֆրանսիայի խորհրդարանը հետևողական կլինի նոր օրինագծի ներկայացման և ընդունման հարցում:
Անդրադառնալով պատվիրակության առաջիկա այցին Ղարաբաղ՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ կարևորում է յուրաքանչյուր նման այց, քանի որ Լեռնային Ղարաբաղ այցելող յուրաքանչյուր պատվիրակություն կամ անձ հնարավորություն ունի ականատես լինելու ազատ ապրելու իրավունքը նվաճած, անկախության համար մարտնչած ժողովրդի կենսակերպին: ԱԺ նախագահի խոսքով՝ անկախ ճանաչված կամ չճանաչված լինելու հանգամանքից, Արցախի ժողովուրդը նվաճել է ազատ ապրելու իր իրավունքը և չպետք է անտեսված լինի միջազգային հանրության կողմից:
Պատվիրակության ղեկավար Բրյունո լը Ռուն նշել է, որ իրենց նպատակն է տեղում շփվել արցախցիների հետ և վերհաստատել այն միտքը, որ այնտեղ ապրող ժողովուրդն իրավունք ունի խաղաղ ապրելու: Նա ասել է, որ պատվիրակության անդամները տեղյակ են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակից և փաստել, որ միջազգային հանրության համար անընդունելի են հրադադարի ռեժիմի խախտումները:
Խոսելով Հայաստան և Արցախ այցելության մասին, նա նշել է, որ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում պետք է կարևորվեն ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները՝ ի տարբերություն հարևան երկրի, որտեղ ժողովրդավարությունը կաղում է:
Նախորդող հրապարակում՝
Արծրուն Հովհաննիսյան. Խնդրում ենք տեղեկություն ստանալու նպատակով ամեն րոպե չզանգահարել
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են