«Նախկինում ոչ մի անգամ այսպիսի ծավալով գերիների վերադարձ տեղի չի ունեցել»
«Հունվարի 11-ին մենք ականատես եղանք, որ դուք, պարո՛ն Փաշինյան, այլևս ընդունակ չեք պաշտպանել ՀՀ շահերը։ Ըստ այդմ, ինչո՞ւ չեք հեռանում՝ հնարավորություն տալով կարող ուժերին գալ և շարունակել բանակցությունները»,- այսօր խորհրդարանում Կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ հարց ուղղեց ԼՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։
Նիկոլ Փաշինյանը նախ հարկ համարեց ասել, որ «բավականին երկար տարիներ ՀՀ-ից միշտ գերիներ են եղել Ադրբեջանում»։ Այնուհետև, սովորության համաձայն, այս հարցում էլ փորձեց լինել «աննախադեպ» ու կրկին օգտագործել «նախկին» բառը։
«Նախկինում ոչ մի անգամ այսպիսի ծավալով գերիների վերադարձ տեղի չի ունեցել»,-կարելի է կարծել, որ պարծեցավ նա։
Հարցին պատասխանելուց հետո Փաշինյանը ինքը հարց ուղղեց, թե «ինչո՞ւ այդ երկար տարիների ընթացքում այս դահլիճում այդ հարցը չի հնչել»։
Ինչևէ՝ Գևորգ Գորգիսյանը արձագանքեցց. «Պարո՛ն Փաշինյան, նախ դուք ամսի 9-ին ստորագրել եք փաստաթուղթ, որով գերիների վերադարձի հետ կապված կետ կա։ Դուք արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունը չեք կարողանում կյանքի կոչել։ Դուք չեք կարողանում սպասարկել ՀՀ-ի պետական շահը։ Դուք ՌԴ մեկնելուց առաջ հայտարարել էիք, որ գերիների հարցը մեզ համար առաջնային է, բայց դուք չեք կարողացել հասնել Ձեր նշած առաջնահերթություններին»։
ԼՀԿ-ական պատգամավորը նկատեց, որ հիմա Նիկոլ Փաշինյանն իր ձախողումներն ուզում է ուրիշների ձախողումներով և թերացումներով արդարացնել, և հերթական անգամ «էժան մանիպուլյացիաներով» դեմ է գնում ՀՀ շահերին։
«Մենք երբեք չենք շահարկել գերիների հարցը՝ քաղաքական նպատակներով»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին