Գևորգ Դանիելյան. Կատարյալ անհեթեթություն է պնդումը, որ խմբակցությունից դուրս գալուց պատգամավորը պահպանում է միայն քվեարկելու իրավունքը
Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է.
«Խմբակցությունից դուրս գալը զուտ բարոյաքաղաքական կեցվածքի խնդիր է, այն անընդունելի է, երբ խմբակցությունը հավատարիմ է մնում իր նախընտրական ծրագրին, սակայն միանգամայն օրինաչափ է, երբ վերջինս արմատապես վերանայում է կողմնորոշումները կամ լրջագույն հարցերում պարզապես մատնվում անգործության։
Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե իբր խմբակցությունից դուրս գալու դեպքում պահպանվում է միայն քվեարկության իրավունքը, ապա դա կատարյալ անհեթեթություն է։
Պատգամավորը պահպանում է բոլոր իրավունքները, անգամ կարող է մնալ նույն մշտական հանձնաժողովի կազմում, եթե համամասնությունը չի խախտվում, կամ թափուր տեղ լինելու դեպքում, լինել մեկ այլ մշտական հանձնաժողովի անդամ։ Ավելին, հենց խմբակցությունը կդադարի գոյություն ունենալ, եթե պատգամավորները դուրս գան կազմից …»։
Խմբակցությունից դուրս գալը զուտ բարոյաքաղաքական կեցվածքի խնդիր է, այն անընդունելի է, երբ խմբակցությունը հավատարիմ է...
Опубликовано Gevorg Danielyan Вторник, 19 января 2021 г.