ՀՀ պետական իրավասու մարմինը պետք է հրապարակի հայկական կողմի գերիների թիվը. ՄԻՊ
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրում է.
«Իրավունքի գերակայությունը ենթադրում է հանրային նշանակության ցանկացած տվյալի հրապարակման կանխավարկած. որևէ տվյալի հրապարակում մերժելիս պետությունը պետք է ցույց տա՝ ի՞նչ իրավաչափ շահ է դրանով հետապնդում: Պետության մերժման որոշումը պետք է լինի պատճառաբանված:
Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների վերաբերյալ թվական տվյալներ չհրապարակելը ՀՀ կառավարությունը երեկվա պաշտոնական արձագանքով պատճառաբանել է ընդամենը նշումով այն մասին, որ հարցն ունի «գերզգայուն բնույթ»: Սա ընդունելի մոտեցում չէ:
Իրականում, Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների թվի հրապարակմամբ առնվազն՝
1) հնարավորություն կառաջանա զգալիորեն մեծացնել միջազգային ճնշումն Ադրբեջանի նկատմամբ գերիների ազատ արձակման ու վերադարձի հարցով,
2) առաջ կգան Ադրբեջանի նկատմամբ լրացուցիչ պարտավորություններ դնելու հիմքեր,
3) կբարձրանա Ադրբեջանում պահվող գերիների պաշտպանության աստիճանը,
4) հրապարակայնորեն կընդգծվի պետության հարգանքը գերիների ու նրանց ընտանիքների իրավունքների նկատմամբ,
5) հրապարակայներոն կընդգծվի պետության պատասխանատու վերաբերմունքը հանրային կարևորության այս հարցի նկատմամբ,
6) վերջապես, պետության այդ քայլով կբացառվի կամ էականորեն կնվազեցվի հանրությանը կեղծ տեղեկություններով մոլորեցնելու ու հետևաբար՝ շահարկում իրականացնելու որևէ կողմի փորձ:
Հետևաբար, ՀՀ պետական իրավասու մարմինը պետք է հրապարակի հայկական կողմի գերիների այն թիվը, որոնք իր տրամադրության ներքո առկա տվյալների համաձայն կամ իր համոզմամբ՝ ներկայում պահվում են Ադրբեջանում գերության մեջ»:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ-ը ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի մոտ բարձրացրել է Ադրբեջանում գտնվող հայ գերիների անհապաղ վերադարձի հարցը
- Մոսկվայում հայազգի գործիչը ԱԳՆ դիմաց պահանջում է ազատ արձակել հայ ռազմագերիներին
- «Եթե Փաշինյանը որպես չոր նախապայման դներ ռազմագերիների խնդիրը, Ալիևը կհամաձայներ դրան»
- Ստեփան Դանիելյան. Գերիները ոչ միայն Ադրբեջանի պատանդներն են, այլև գործող իշխանության
- Տիգրան Աբրահամյան. Ի՞նչ է հանրությունից ռազմագերիների հարցով թաքցնում իշխանությունը
- Լավրովը հայ ռազմագերիների վերադարձի մասին. Հայկական կողմից ցուցակները ներկայացվել են ոչ միանգամից ու ոչ ամբողջական
- ՄԻՊ-ը գերիների հարցով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
- «Իմ քայլը» խմբակցությունը մերժեց ռազմագերիների հարցը ԱԺ-ում քննարկելու առաջարկը
- Չպետք է թույլ տանք, որ Ադրբեջանը քաղաքականացնի գերիների հարցը. ՄԻՊ
- ՄԻՊ արտահերթ զեկույցը վերաբերում է Ադրբեջանում գերիների նկատմամբ վերաբերմունքին