Շուռնուխում խուճապ չկա, բայց բնակիչների շրջանում անհանգստություն ու մտավախություն կա. համայնքապետ
Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում, որի մի հատվածը սահմանազատումներով պայմանավորված անցել է թշնամու հսկողության տակ, այսօր խուճապ չկա, չնայած բնակչության շրջանում մտավախություն ու մտահոգություններ կան: Շուռնուխի համայնքապետ Հակոբ Արշակյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ գյուղի բնակչությունը՝ շուրջ 150 հոգի, մնացել են, ուղղակի այս պահին 2-3 ընտանիք գտնվում է Գորիսում, Կապանում, սպասում են, մինչև նոր տները կառուցվեն ու հետ գան:
«Բնակչության շրջանում մտահոգություն, մտավախություն կա: Մեկն անասուն ունի, անհանգստանում է, որ հանկարծ այն կողմ չանցնի, մյուսը երեխա ունի, երեխայի համար է անհանգստանում»,- նշեց նա:
Հ. Արշակյանի խոսքով, անվտանգության առումով էլ խնդիր կա. «Եթե գիտես, որ քեզանից 50-100 մետր հեռու թուրքն է, որն ամեն ինչի ընդունակ է, ընդհուպ քնած մարդու կացնահարել: Հույսը սահմանապահներն են, մեր գյուղի տղերքն էլ պակաս սահմանապահ չեն: Բայց որ ժողովուրդը գիտի սահմանապահներ կան կանգնած, հանգիստ է ավելի»:
Համայնքապետի խոսքով, այժմ փորձում եմ լուծել գյուղում առկա խնդիրները: Մարդիկ, որոնք տեղափոխվել են գյուղի վերևի հատված, ջրի խնդիր են ունեցել: Հ.Արշակյանն ասաց, որ երեկ այդ հարցը վերջնականապես լուծվել է, այնպես է արվել, որ ոչ մի տուն անջուր չմնա:
Նա ասաց՝ անասունները, որպեսզի չանցեն թշնամու հսկողության տակ մնացած հողեր, էլեկտրական լարեր են անցկացրել մի հատվածում, մնացած հատվածում էլ առաջիկայում կանցկացնեն: Երբ անասունը կպնի այդ լարերին, թեթև կհոսանքահարվի ու հետ կքաշվի:
Ճանապարհի մյուս կողմի արոտավայրերից գյուղի բնակիչներն ընդհնարապես չեն կարող օգտվել: Անասուններին արածացնելու համար պետք է անցնեն մոտ 10 կիլոմետր՝ մյուս արոտավայրերը հասնելու համար:
«Դժվար է լինելու, բայց պետք է մի բան անենք»,- նշեց Հակոբ Արշակյանը:
Նա հայտնեց, որ գյուղն ունի մոտ 20 աշակերտ: Նորմալ դասապրոցես է ընթանում: Մանկավարժներ ունեն նաև Գորիսից:
Հարակից հրապարակումներ`
- «Շուռնուխում և Որոտանում փողոցի մի կողմում թշնամու զինվորներն են, մյուսում հայ գյուղացին՝ իր ընտանիքով ու երեխաներով»
- Գորիսից դեպի Ներքին Խնձորեսկ, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան բնակավայրեր անվճար հանրային տրանսպորտ կաշխատի
- Շուռնուխում «ստաբիլ տյաժոլի» վիճակ է․համայնքապետ
- Շուռնուխի բնակչին պատկանող տարածքը բաժանվել է երկու մասի՝ «ադրբեջանական» և «հայկական». ՄԻՊ
- «Տեսնենք էլի ոնց կլինի կամ չի լինի». պատմում է շուռնուխցի տարեց տղամարդը, ով լքել էր իր տունը
- Այդ փաստաթղթում Շուռնուխ, Որոտան, Խծաբերդ բառերն էլ չկային, ու ռազմագերիների թիվն էլ գնալով մեծացավ
- Շուռնուխում իր տունը այրողը արդեն երրորդ անգամ պատերազմի մասնակից Արարատն էր` բոլորին հայտնի Աշխարհապետը
- «Նիկոլ, էս էլ քո նավագոդնի նվերը շուռնուխեցուց»
- Մեկ միայնակ կին տեղափոխվել է Կապան, մյուս բոլոր ընտանիքները շարունակում են բնակվել Շուռնուխում․ մարզպետարան
- Վաղվանից փողոց անցնելը դառնում է պրոբլեմ..., անասունի հետևից գնալ չկա. Շուռնուխի գյուղապետ
- Շուռնուխից հետո Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղն է թշնամուն հանձնելու. Հրանտ Մելիք-Շահնազարյան
- Թուրքերը մեզ մինչև հունվարի 5 ժամանակ են տվել..., անտերություն է սա. Շուռնուխի գյուղապետ
- Մարուքյան. Շուռնուխում քննարկել ենք Գորիսի առջև ծառացած անվտանգային մարտահրավերները
- Շուռնուխում լարված իրավիճակ է
- ՌԴ-ի հետ մի բան արեք, թող մեր հողը մնա մեզ. Շուռնուխի գյուղապետը՝ պատգամավորին
- Փաշինյան. Որոտանի, Շուռնուխի մասով կարող են ծագել հարցեր, ցավոտ իրավիճակներ
- Ադրբեջանցիներն այս պահին Շուռնուխում են, 12 տան գլխին են կանգնած․ գյուղապետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին