Նիստը չսկսած ԱԺ-ն ընդմիջման գնաց. իմքայլականները ճանապարհների պատճառով ուշացել էին
Մեկնարկել է ԱԺ հերթական նիստը։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ նախքան օրակարգային հարցերի քննարկումը պետք է քվեարկության դրվեն երեկ քննարկված օրենքի նախագծերը։
Սակայն, նախքան քվեարկության մեկնարկը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վարման կարգով նշեց՝ քանի որ քվեարկության է դրվելու նաև սահմանադրական օրենքի նախագիծ, իսկ իմքայլական պատգամավորներից շատերը ճանապարհային պայմաններից ելնելով դեռևս չեն հասել խորհրդարան, 20 րոպե ընդմիջում է պետք։
Արարատ Միրզոյանն էլ արձագանքեց. «Ուրեմն 20 րոպե ընդմիջում»։