Արցախում քննարկվել է արտաքին քաղաքականության գերակա ուղղություններում ԱԳՆ գործունեությունը
Հունվարի 20-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմի հետ։Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Քննարկվել են հանրապետության արտաքին քաղաքականության գերակա ուղղություններին համապատասխան 2021 թվականին ԱԳՆ գործունեությանը, ինչպես նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող հարցեր։
Նախագահն ընդգծել է արտաքին քաղաքական ոլորտում աշխատանքների համակարգված իրականացման կարևորությունը և հանձնարարականներ տվել քննարկված հարցերի շուրջ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան