44-օրյա պատերազմը ինձ համար անհասկանալի կամ լավ էլ հասկանալի բեմադրություն էր․պատգամավոր
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյան հարց ուղղեց Փաշինյանին․ «Մասնակցել եմ պատերազմական գրեթե բոլոր գործողություններին և պետք է ասեմ, որ 44-օրյա պատերազմը, նախորդների համեմատ, ինձ համար անհասկանալի կամ լավ էլ հասկանալի բեմադրություն էր։ Այն շատ լավ կազմակերպված անկազմակերպվածություն էր, ստեղծվել էին շատ բարենպաստ պայմաններ՝ պարտվելու համար։ Կայացած երկրներում այս ամենից հետո ղեկավարությունը հրաժարական կտար, ուզում եմ հասկանալ ուրիշ ինչ պետք է պատահեր, որ դուք հրաժարական տայիք, ինչն է ձեզ կառչած պահում աթոռից»։
Պատգամավորը նաև հետաքրքրվեց,թե արդյոք հասարակությունից պահվող այլ գաղտնիք էլ կա ։ Ի պատասխան Փաշինյանն էլ փորձելով շրջանցել բուն հարցը, կրկնեց նախկինում հնչեցրածը․
«Մի անգամ էլ խոսել եք դավաճանության մասին, ես պարզ հարց եմ տվել ձեր հեռուստատեսություններով թմբկահարվող կամավորական ջոկատները , որը ձեր կուսակցությունը ստեղծեց, էտ ջոկատն ի վերջո տեղ հասավ,թե՞ չհասավ։ Գնա՞ց, մասնակցեց մարտական գործողություններին, թե ՝ ոչ, դա այդպես էլ մնաց հեռուստատեսային ռեպորտաժ, հեռուստատեսային գովազդ»։
Պատգամավորն արձագանքելով Փաշինյանին՝ հորդորեց մարդկանց թյուրիմացության մեջ չգցել։
«Դա ջոկատ չէր, խորհրդակցություն էր, մարդկանց էլ գցեցիք թյուրիմացության մեջ։ Իսկ հաջորդ օրը 150 մարդ, ես եմ կազմավորել մի ամբողջ վաշտ, դա ֆիքսված է ՊՆ-ում։ ՊՆ-ն ամսի 9-ի հայտարարությունից հետո հետ է բերել այդ ջոկատին»,-ասաց պատգամավորը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան