Արթուր Վանեցյանի նկատմամբ հարուցված քրգործը կարճվել է
ԱԱԾ նախկին տնօրեն, ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է։
«Գործը հարուցված է եղել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը): Անցյալ տարվա դեկտեմբերին որոշում է կայացվել կարճել քրգործով վարույթը` հանցակազմի բացակայության հիմքով»,-Panorama.am-ին հայտնեցին Հատուկ Քննչական ծառայությունից։
Հիշեցնենք, որ այս գործի վերաբերյալ անցած տարվա հուլօիսի 31-ին հաղորդագրություն էր տարածել նույնիսկ ԱԱԾ-ն։
«ԱԱԾ-ում ծառայողական քննություն է իրականացվել՝ Ծառայությունում ավագ խմբի պաշտոնում (բաժնի պետ) նախկին ծառայողին նշանակելու հանգամանքները պարզելու նպատակով, որի ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենը, անտեսելով ՀՀ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածով սահմանված տարիքային սահմանափակումները, 2018 թ. հուլիսի 18-ի հրամանով Ծառայությունում պաշտոնի է նշանակել 51 տարեկան և փոխգնդապետի զինվորական կոչումով նախկինում ծառայությունից արձակված անձին:
Նկատի ունենալով, որ ծառայողական քննության շրջանակներում ձեռք են բերվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ առերևույթ փաստական տվյալներ՝ ուստի ծառայողական քննության նյութերը փոխանցվել են ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նախատեսված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու համար»:
Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը տեղի ունեցածը քաղաքական հետապնդում էր որակել։
«Պարզապես ուզում են քրեական գործ հարուցել և մեղադրանք առաջադրեն Վանեցյանին։ Սա քաղաքական հետապնդում է և որևէ այլ դիրքորոշում ոչ մի տրամաբանող մարդ չի կարող ունենալ»,–ասել էր Սահակյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյանը դիմել է ԱԱԾ վետերաններին
- Արթուր Վանեցյան. Երկիր ենք կորցնում
- Տեսնում եք՝ յուրաքանչյուր օր կորցնում ենք գյուղեր, զոհվում են մարդիկ. Վանեցյան
- Այդ հանդիպումների վերաբերյալ մանրամասն տեղեկացված են եղել ԱԱԽ բոլոր անդամները․ Վանեցյան
- Կարճ ժամանակում Նիկոլին, որ կառչել է իր աթոռից, քշելու ենք կառավարական շենքից․ Վանեցյան
- Վանեցյան. Ալիևի ու Փաշինյանի միջև օպերատիվ կապը տեխնիկական մասով ապահովել եմ ես
- Արթուր Վանեցյանը հաստատել է. Դուբայում ստացած տեղեկությունները փոխանցել է Փաշինյանին
- Միքայել Մինասյան. Խնդրում եմ Վանեցյանին հաստատել կամ հերքել՝ եղել է արդյոք հանդիպում Դուբայում, ստացել է արդյոք ծրար
- Մինչ այս պահը որևէ առերեսում չի կատարվել, որևէ ապացույց, անգամ ձևական՝ չի ներկայացվել. Վանեցյանի փաստաբան
- Վանեցյանի փաստաբաններ. Իշխանության մտքի թռիչքը հասել է Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստման մեղադրանք «ծննդաբերելուն»
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան