Ո՞վ և ինչի՞ վրա հիմնվելով է որոշել երկրի շահի առկայությունը ճանապարհների բացման դեպքում.Արկադի Խաչատրյան
Կառավարության հետ հարցունպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ նկատելով, որ ճանապարհների ապաբլոկավորման խնդիրն ունի քաղաքական, իրավական և տնտեսական կողմ:
Ըստ պատգամավորի՝ քաղաքականն այն է, որ հակահայկական և թշնամական հռետորաբանությունը Ադրբեջանի կողմից չի փոխվել:
«Հայերի նկատմամաբ էթնիկ զտումների նամականիշների, սպառանալիքի հռետորաբանությունը, մատ թափ տալը, Թուրքիայի հետ զորավարժությունների իարկականացումը պաերազմից անմիջապես հետո, բազամթիվ անվտանգային հարցերը և գերիների վերադարձը»,- թվարկեց պատգամավորը:
Արկադի Խաչատրյանը նկատեց, որ իրավական առումով ցանկացած տնտեսական համագործակցություն իրականացվում է որոշակի պայմանագրային իրավական հիմքի վրա, որը առկա չէ:
Նրա խոսքով՝ տնտեսական առումով ցանկացած տրանսպորտային ենթակառուցվածքի արդյունավետությունը պետք է ֆինանսատնտեսական հիմնավորումներ ունենա՝ ձևավորվի լոգիստիկա, իրականացվի հաշվարկ, ենթակառուցվածքների մեջ հետգնելիության իրացվելիություն, տրանզիտի ենթակառուցվածքից օգտվելու վճարի ասհամանում:
Նա կարևորեց երկրի տնտեսական անվտանգության ապահովումը:
Խաչատրյանը հայտարարեց, որ եթե որևէ մեկը խոսում է հնարավորությունների մասին, ապա պետք է խոսի նաև ռիսկերի և անորոշությունների մասին և ակնհայտ է որ այս հաղորդակցությունը բխում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերից:
«Այս բոլոր խնդիրների առկայության պայմաններում ո՞վ և ինչի՞ վրա հիմնվելով է որոշել երկրի շահի առկայությունը տվյալ դեպքում»,- Նիկոլ Փաշինյանին հարցրեց Արկադի Խաչատրյանը:
Հարցին պատասխանեց փոխվաչապետ Մհեր Գիրգորյանը՝ ընդունելով, որ թվարկած փաստարկները ճիշտ են և ապաբլոկավորման դեպքում չկա թվարկված որևէ բաղադրիչ, որը հաշվի չպետք է առնվի:
«Բայց որպեսզի այդ ճանապարհով գնանք, պետք է ձևավորվի հարթակ, որտեղ պետք է այդ հարցերը քննարկվեն, իմպուլսներ ստացվեն, այդ իմպուլսների հակաիմպուլսներ ձևավորվեն, որպեսզի ի վերջո հնարավոր լինի ապաբլոկավորել տնտեսությունը և տրանսպորտային ապաբլոկավորման խնդիրը լուծել»,- հայտարարեց փոխվարչապետը:
Ըստ նրա, խնդիրը պետք է լուծվի, քանի որ դրա չլուծման դեպքում երկիրը ավելի անվտանգային իրավիճակում է կհատնվի, քան այդ խնդրի ճիշտ լուծումը, որը անվտանգության երաշխիք կարող է լինել:
Փոխվարչապետը հայտնեց, որ պատրաստի լուծում չա և այդ ուղղությամբ քննարկումների փուլն էլ չի սկսվել: