Ծխախոտի ակցիզային հարկի դրույքաչափերը կբարձանան. Արման Պողոսյան
«Համաձայանագիրը ենթադրում է ծխախոտային ապրանքների համար կողմնորոշիչ դրույքաչափի սահմանում, որը 2024 թվականի ավարտին 35 եվրոյին համարժեք ազգային արժույթի չափով է լինելու»,- ԱԺ-ի այսօրվա նիստում հայտարարեց Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ ներկայացնելով «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի ակցիզների մասով հարկային քաղաքականության իրականացման սկզբունքների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը:
Ըստ փոխնախարարի՝ 2019 թվականի դեպտեմբերին ստորագրված համաձայնագրի նպատակը գալիք 4 տարիների համար ԵԱՏՄ անդամ պետությունների համար կիրառվող ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկի դրույքաչափերի ներդաշնակեցումն է:
Արման Պողոսյանը հայտնեց, որ նախատեսվում է 2024 թվականին հասնել 1000 գլանակի համար 35 եվրոյին համարժեք ազգային արժույթի սահմանին, և քանի որ ԵԱՏՄ երկրներն իրենց մակրոտնտեսական ցուցանիշներով տարբերվում են միմյանցից, ապա համաձայնագրին ճկունություն հաղորդելու համար բանակցություններում որոշվել է անդամ պետություններին հնարավորություն ընձեռել, որ 20 տոկոսով այդ ուղենիշային չափից դեպի ներքև, կամ վերև շեղվելու հնարավորություն տալ:
Նա նշեց, որ ՀՀ-ում արդեն իրականացվում է ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացման քաղաքականություն, որն իրականացվում է անուղղակի հարկերի գծով բեռը բարձրացնելու և ուղղակի հարկերը նվազեցնելու միջոցով՝ տնտեսական ակտիվությունը խրախուսելու համար:
«Ակցիզային հարկի դրույքաչափը 1000 գլանակի չափով Հայաստանում կազմում է 11070 դրամ և արդեն իսկ ընդունված օրենքներով սահմանվել է և մինչև 2023 թվականի ավարտը նախատեսված է այդ դրույքաչափերի բարձրացում՝ տարեկան 15 տոկոսով»,- տեղեկացրեց փախնախարարը և հավելեց, որ այն անցնելու է 28 եվրոյից:
Նկատելով, որ այդ հաշվարկները կատարվել էր այն ժամանակ երբ եվրոյի արժեքը 520 դրամ էր՝ Արման Պողոսյանը նշեց, որ եթե արժեքը չփոխվի, ապա հնարավոր է 2024 թվականից հետո ևս 12-20 տոկոսով բարձրացնել ծխախոտի արտադրանքի դրույքաչափերը, որը կբերի պետական բյուջեում հարկային եկամուտների աճին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան