Արցախում 200 ռուս խաղաղապահներ կրակային պատրաստության զորավարժություն են անցկացրել
Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները Ստեփանակերտի ուսումնավարժարանում ավարտել են մի շարք ուսումնական առաջադրանքներ:
Ինչպես հաղորդում է ՌԴ ՊՆ-ն, կրակային վարժանքների ընթացքում զինծառայողները կրակել են տարբեր տեսակի թիրախների վրա ՝ գնդացիրներից, դիպուկահար հրացաններից, ենթափողային ու ձեռքի հակատանկային ականանետերից:
Չնայած դիտակետերում ռուս խաղաղապահների շուրջօրյա հերթապահությանը, Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հրամանատարությունը նախատեսել է դասընթացներ անցկացնել մարտական պատրաստվածության հիմնական տեսակների, այդ թվում՝ մարտավարական, մարտավարական-հատուկ, կրակային վարժանքների, ինչպես նաև մարտական մեքենաների և այլ հատուկ տեխնիկայի վարման հմտությունների ուղղությամբ:
Ընդհանուր առմամբ, մարտական պատրաստության մեջ ներգրավված են շուրջ 200 ռուս զինծառայող:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան