Ի՞նչ ենք մենք հակադրում Ադրբեջանի սպառնալիքներին. պատգամավորը՝ Փաշինյանին
«Պատերազմից հետո Ադրբեջանում հակահայկական ատելության խոսքի հռետորաբանությունն ահագնացել է, կան և՛ սպառնալիքներ, և՛ վտանգներ։ Հարց է առաջանում՝ ինչպես կարող ենք մենք համապատասխան քաղաքականություն վարել սահմանամերձ շրջաններում, և ի՞նչ ենք մենք այս ամենին հակադրում»,- այսօր խորհրդարանում Կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ, դիմելով Նիկոլ Փաշինյանին, նման հարց բարձրացրեց ԱԺ անկախ պատգամավոր Գոռ Գևորգյանը։
Գոռ Գևորգյանն ասաց, որ կարծում է այս գործում պետք է ներգրավվի նաև հայկական սփյուռքը։ Նա ասաց նաև, որ ադրբեջանական կողմը մեղադրում է հայկական կողմին՝ իր նկատմամբ ատելություն սերմանելու մեջ։
Հարակից հրապարակումներ`
- «Սևանա լճից մի քանի մետր այն կողմ ադրբեջանական դրոշ է»
- Ցեղասպանության այս քաղաքականությունն ուղեկցվել է էթնիկ հայերի նկատմամբ խորքային ատելությամբ. ՀՀ ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան