Թրամփը ներում չի շնորհել Ասանժին ու Սնոուդենին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներում չի շնորհել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին և Ազգային անվտանգության գործակալության (NSA) և Կենտրոնական հետախուզական գործակալության (ԿՀՎ) նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին՝ համաձայն Նախագահի կողմից ներվածների ցուցակի, որը տարածել է Սպիտակ տունը: Այս մասին գրում է Ria-ն։
Ընդհանուր առմամբ, Թրամփը ներում է շնորհել 73 մարդու և մեղմացրել պատիժը ևս 70 մարդու համար:
Ցուցակում, չնայած բազմաթիվ ԶԼՄ-ների տեղեկատվությանը, չկան Թրամփի, նրա ընտանիքի անդամների կամ փաստաբան Ռուդի Ջուլիանիի անունը:
Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ Թրամփը պատրաստել էր այն անձանց լայն ցանկ, որոնց նա հույս ունի ներել մինչ պաշտոնը լքելը։ ԶԼՄ-ները գրում էին, հավանաբար, Թրամփը նաև ներառել է իրեն, ինչպես նաև իր հարազատներին, ընկերներին և երկու հայտնի ռեփերներին:
New York Times-ը նաև հաղորդել էր, որ Թրամփը քննարկել է իրեն ներում շնորհելու հնարավորությունը՝ նախքան իր նախագահական ժամկետի ավարտը՝ հունվարի 20-ը:
ԱՄՆ-ում Նախագահի ներումը բողոքարկելի չէ: Շատ նախագահներ օգտագործել են այս լիազորությունը։