Իրանի ԱԳ նախարար Զարիֆը կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Թբիլիսի
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ծրագրում է հաջորդ շաբաթ այցելել Բաքու, Մոսկվա, Երևան և Թբիլիսի:
«Պլանավորում եմ ուղևորություն դեպի Կովկաս և Ռուսաստան: Սովորաբար չեմ հայտարարում, բայց կարծում եմ, որ Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան և Վրաստան ուղևորությունները որոշված են»,- ասել է Զարիֆը:
«Մենք նաև բանակցություններ ենք վարում Թուրքիայի հետ: Անցած գիշեր ես դրական հեռախոսազրույց եմ ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի հետ »,-հավելել է նա շարունակելով․
«Ես մտադիր եմ այցելել այն երկրները, որոնք կարող են համատեղ աշխատել ՝ղարաբաղյան ճգնաժամը հաղթահարելու և տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ»։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին