«Հայաստան» հիմնադրամը կներդնի այնքան գումար, որքան անհրաժեշտ է վիրավոր զինվորների պրոթեզավորման համար
«Հայաստան» համահայկական հիմնադրամը մեկնարկել է 44-օրյա պատերազմի վիրավոր զինծառայողների համար պրոթեզավորման և վերականգնողական բուժման ծրագիր, որն իրականացվում է Հիմնադրամի աշխարհասփյուռ գործընկերների և նվիրատուների միջոցով:
Հիմնադրամից հայտնում են, որ հիմնադրամը ծրագրի շրջանակում համագործակցում է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հետ: Վերջինս մասնագիտացած է հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական բուժման արդյունավետ կազմակերպման գործում, որն իրականացվում է փորձառու մասնագետների կողմից:
Ծրագրի այս փուլում արդեն Հայաստան է բերվել նիդերլանդական արտադրության պրոթեզավորման գերժամանակակից լաբորատորիա: Հայրենիքի պաշտպանի կենտրոն կգործուղվի նաև հատուկ մասնագետ, որը կվերապատրաստի հայ բժիշկներին: Առաջին փուլով Հայաստան կուղարկվի 100 պրոթեզ: Այժմ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը հնարավորություն կունենա ընդունել և սպասարկել ավելի շատ զինծառայողի:
Հունվարի 23-ին ևս տեղի կունենա նմանատիպ դրամահավաք-միջոցառում, որը նախաձեռնել է System of A Down մետալ-ռոք խումբը: Հավաքագրված միջոցների մի մասն ուղղվելու է ձեռքերի՝ ֆունկցիոնալ և բարձրորակ 30 պրոթեզի ձեռքբերմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան