Մելանիա Թրամփը ավանդույթի համաձայն Սպիտակ Տանը չի հյուրընկալել Ջիլ Բայդենին
Թեև ընդունված է, որ հեռացող առաջին տիկինը ընդունի իր նախորդին Սպիտակ տանը թեյախմության և շրջայցի ժամանակ, Մելանիա Թրամփը ընդհանրապես չի դիմել Ջիլ Բայդենին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի դուստրը՝ Էշլին, հարցազրույցում։ Այս մասին գրում է People-ը։
«Չեմ կարծում, որ նրանք պահում են ավանդույթները: Ցավալի է, բայց կարծում եմ, որ մեզ համար սովորական է դա»,- ասել է Էշլին:
Մելանիա Թրամփի խոսնակը դա չի մեկնաբանել։
Հիշեցնենք, որ այսօր Թրամփն ու նրա ընտանիքը կհեռանան Սպիտակ տնից ու պաշտոնը կստանձնի Ջո Բայդենը։ Թրամփը չի մասնակցելու Բայդենի երդմնակալության արարողությանը ու Սպիտակ տնից կհեռանա երդմնակալությունից 4 ժամ առաջ ու կուղևորվի իր ակումբ՝ Մար-ա-Լագո, Ֆլորիդա։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան