Մշտապես լինելու է ռեալ վտանգ Սյունիքը տվյալ կետում Հայաստանից կտրելու համար․ Շաքե Իսայան
ԱԺ-ում Կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում պատգամավոր Շաքե Իսայանին նույնպես հուզում էր Սյունիքի ճակատագիրը։ Պատգամավորն այս առումով մտահոգություն հայտնեց․
«Որքան էլ դուք պնդեք, որ Սյունիքում անվտանգությունն ապահովված է, մեզ համար անորոշությունն ակնհայտ է։ Մասնավորապես մեր այցերի ընթացքում, պարզեցինք, որ Սյունիքի բարձրավանդակի կենտրոնական հատվածում հայկական կողմի համար կա անվտանգային լրջագույն խնդիր,որի մասին 3 մլն վարչապետներին դեռ չեք իրազեկել։ Հավանաբար ձեր բանավոր պայմանավորվածություններով կատարվող GPS դեմարկացիայով ադրբեջանցիները մի քանի կարևորագույն բարձունք համարում են իրենցը, որը գտնվում է Ծղուկ լեռան վրա։
Բացի այդ, ստեղծվել է մի իրավիճակ,որ Քարվաճառի հարավային հատվածից մինչև Նախիջևան ընկած հատվածը դարձել է 32 կմ։ Փաստացի այնտեղ համայնքներ չկան, բնակեցված չէ և այսուհետ, մշտապես լինելու է ռեալ վտանգ Սյունիքը տվյալ կետում Հայաստանից կտրելու համար։ Երբ այդ տեղորոշված բարձունքները GPS-ով հանձնենք, ստացվելու է իրավիճակ, որ դեպի Սյունիք մտնող միջպետական մայրուղին լինելու է ադրբեջանցիների կողմից մշտապես վերահսկելի»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան