Ավտոմեքենայով ՊՆ մուտք գործած քաղաքացու անհետ կորած որդու դին գտնվել է
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրի դարպասը մեքենայով կոտրած ու մուտք գործած Գուրգեն Վարդանյանի անհետ կորած զինծառայող որդու դին հայտնաբերվել է։
Panorama.am-ի հետ զրույցում Գուրգեն Վարդանյանի պաշտպան Կարեն Ստեփանյանը հայտնեց, որ ԴՆԹ անալիզ միջոցով հնարավոր է եղել գտնել Գոռ Վարդանյան դին: Դատաբժշկական փորձաքննության պատասխանը հունվարի 15-ին է հայտնի դարձել: Զոհված զինծառայողի հուղարկավորությունը տեղի է ունեցել հունվարի 17-ին։
Հիշեցնենք, որ հունվարի 10-ին, ժամը 21։30-ի սահմաններում, ՀՀ Կոտայքի մարզի բնակիչ Գ.Վ.-ն, իր անձնական օգտագործման «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով հարվածել է ՀՀ ՊՆ վարչական համալիրի հսկիչ անցագրային կետի դարպասին, կոտրել դրանք և մուտք գործել ՊՆ վարչական համալիրի տարածք: Պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ այնուհետև Գ.Վ.-ն մեքենայով կոտրել է վարչական մասնաշենքի մուտքի դռները և մեքենայով մխրճվել շինության մեջ։ Քաղաքացի Գ.Վ.-ն ձերբակալվել է հսկիչ անցագրային կետում ծառայություն իրականացնող ՊՆ ՌՈ աշխատակիցների կողմից: Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն` չհեռանալու մասին, և նա ազատվել է արգելանքից:
Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 327.6 հոդվածի 5-րդ մասով (զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը) եւ 258 հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ):
Հարակից հրապարակումներ`
- Իրավապաշտպանը՝ անհետ կորած զինվորի հոր դեմ քրգործ հարուցելու մասին. Ուզո՞ւմ եք այս օրինակով լռեցնել բոլորին
- ՊՆ վարչական տարածք ավտոմեքենայով մուտք գործած անհետ կորած զինվորի հայրը չի կալանավորվել
- Անհետ կորած զինծառայողի հորը դեռ մեղադրանք չի առաջադրվել. Պաշտպան
- Անհետ կորած զինվորի հորը ձերբակալել են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան