Ստեփանծմինդա-Լարս մայրուղու մի հատվածում սկսվել են ձնամաքրման աշխատանքները
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական մայրուղու Գուդաուրի-Կոբի ճանապարհի հատվածում, որը տանում է դեպի Ռուսաստանին սահմանակից Կազբեգիի շրջան, սկսվել են ձնամաքրման աշխատանքները: Jnews-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Վրաստանի Ճանապարհային վարչությունը:
Ձնահյուսի վտանգի պատճառով հունվարի 11-ից Գուդաուրի-Կոբի հատվածը տրանսպորտի բոլոր տեսակների համար փակ է:
Երեկվանից թե Գուդաուրիի, թե Կոբիի կողմից, ավտոճանապարհների երթևեկելի հատվածի ուղղությամբ ինտենսիվ ռեժիմով սկսվել են մաքրման աշխատանքները:
Փորձագետները համոզվել են, որ ճանապարհի 93-99 և 105-107 կիլոմետրերում ձնահյուսի վտանգ այլևս չկա: Ինչ վերաբերում է ճանապարհի երկրորդ հատվածին, որը գտնվում է 100-104 կիլոմետր հեռավորության վրա, ապա այնտեղ դեռ պահպանվում է ձնահյուսի վտանգը:
«Նշված վայրում մաքրման աշխատանքները կսկսվեն Շրջակա միջավայրի ազգային գործակալության կողմից՝ երթևեկությունը հնարավորինս շուտ վերականգնելու նպատակով ձնահյուսի վտանգը վերացնելուց հետո», – նշում են վարչությունից:
Շրջակա միջավայրի ազգային գործակալության մասնագետները մշտապես վերահսկում են ճանապարհը:
Վերջին օրերին Կազբեգիի մոտակայքում գտնվող ճանապարհին կուտակվել են բեռնատարների և մարդատար ավտոմեքենաների մեծ հերթեր: Կազբեգիում մնացած 100-ից ավելի քաղաքացիներ ճոպանուղու միջոցով տարհանվել են ճանապարհի վտանգավոր հատվածի վրայով:
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև ռուսական կողմում կա կուտակված 730 բեռնատար ավտոմեքենա:
Հարակից հրապարակումներ`
- Լարսի ռուսական կողմում կա կուտակված 450 բեռնատար ավտոմեքենա
- Լարսում 450 բեռնատար է մնացել
- Լարսում 340 բեռնատար է մնացել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան