ԵԽԽՎ զեկուցող Վլադիմիր Վարդանյանը դատապարտում է Բելառուսում մահապատժի նոր դատավճռի կայացումը
ԵԽԽՎ գլխավոր զեկուցող, մահապատժի վերացման վերաբերյալ ԵԽԽՎ գլխավոր զեկուցող Վլադիմիր Վարդանյանը (Հայաստան, ԵԺԿ) դատապարտել է Բելառուսում Վիկտար Սկրունձիկի նկատմամբ մահապատժի դատավճռի կայացումը՝ 2019-ի հունվարին երկու տարեցների սպանության և տարեց կնոջ սպանության փորձի համար։ Այս մասին հայտնում է ԵԽԽՎ-ն։
«Ցավալի է, որ դատական համակարգը շարունակում է կիրառել մահապատիժ՝ չնայած, ըստ զեկույցների, Ազգային ժողովի կողմից հաստատվել է Քրեական օրենսգրքից այն հանող օրենսդրական փոփոխությունների առաջին փաթեթը։
Մարդու իրավունքների եվրոպական չափանիշներն արգելում են մահապատժի կիրառումը բոլոր հանգամանքներում՝ անկախ հանցագործության ծանրությունից: Ուստի ես կոչ եմ անում իշխանություններին՝ շտապ կարգով մորատորիում մտցնել մահապատժի վերաբերյալ և հնարավորինս արագ ընդունել օրենսդրական փոփոխությունները, որոնք հանում են այս պատժաչափը Բելառուսի քրեական օրենսդրության համակարգից: Ես կարծում եմ, որ այս հարցի լուծումը էապես կբարելավի հարաբերությունները Բելառուսի և Եվրոպայի խորհրդի միջև»,-ասել է Վարդանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան