Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 469 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 469 նոր դեպք: Այս մասին համակարգող խորհրդին կից գործող գործառնական շտաբի պետի տեղակալ, Բերդիա Սիճինավան հայտարարել է կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցի ժամանակ, գրում է վրացական Առաջին ալիքը։
Վերջին 24 ժամում երկրում վարակից ապաքինվել է 1 792 անձ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 14 պացիենտ:
Վրաստանում ընդհանուր առմամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 249 693 դեպք, այստեղից ապաքինվել է 236 922 մարդ, մահացել է 2 987 պացիենտ:
Կառավարության վարչակազմի տվյալներով, ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով կատարվել է 6 122 թեստ, այդ թվում ՝ 2 697 հետազոպտություն կատարվել է հակագենի թեստով և 3 425-ը՝ PCR թեստով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան