Քաղաքացիները Մարությանին են փնտրում
Չնայած ջերմաստիճանի անկման ու տեղումների մասին կանխատեսումներին ու նախապես տեղեկացումներին, Երևանում ձյունից հետո դժվար իրավիճակ է ստեղծվել։
Դեռ երեկվանից քաղաքացիները լուսանկարներ են հրապարակում Երևանի տարբեր հատվածներից ու հետաքրքրվում՝ ում պետք է դիմեն փողոցներն ու մայթերը մաքրելու համար։
Հայտնի լուսանկարիչ Գևորգ Խուրշուդյանը երեկ եղել է Մալաթիա-Սեբասիա վարչական շրջանում։ Ճանապարհն անմխիթար էր դեռ մինչև ձյունը։
«Սա Երևանի փողոցներից մեկն է,ավելի հստակ Երևանի Հաղթանակ թաղամասի գլխավոր փողոցն է, այս փողոցով ամեն օր հազարավոր մարդիկ գնում են աշխատանքի հետո տուն (եթե ստացվում է):
Հարգելի
Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality
սա նորմալ է՞
նորմալ է, որ մեքենաները ջարդելով են գնում էս ճանապարհով:
Անմիխաթար ասվածը մեղմ է, ծայրահեղ վատ վիճակում է թաղամասի փողոցները, այս հարցին լուծում տվեք: Մենք 21-րդ դարում ենք ապրում, բայց Երևանի ու հատկապես Երևանի ծայրամասում գտնվող թաղամասերի փողոցները գտնվում են էն վիճակում,որ տպավորություն է թե հենց անմարդաբնակ ինչ-որ վայր է:
Ամեն օր հրապարակելու եմ էս տեսարնները, հուսամ կազդվեք ու կլուծեք այս հարցը:
Սուրեն Պապիկյան
Խնդրում եմ այս հարցին լուծում տվեք»։
Մյուս գրառումները՝ լուսանկարներով։
Գրառումների ներքո օգտատերերը իրենց բակերից լուսանկարներ են հրապարակել։
Երեկ երեկոյան ձյունից հետո Panorama.am-ի ֆիքսած կադրերն էլ մխիթարող չեն։ Մաքրված չեն ոչ մայթերը, ոչ փողոցները, ոչ անցում տանող աստիճանները։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան