Նույն տնտեսվարողին պատկանող բոլոր լցակայաններում պետք է լինեն առանձին թույլտվություններ
Խորհրդարանը քննարկում է «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։
ՀՀ ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանի խոսքով, նախագծով սահմանվում է, որ նույն տնտեսվարողին պատկանող յուրաքանչյուր լցակայան պետք է ունենա գործելու թույլտվություն։
Ըստ նրա, գործող օրենքով, եթե տնտեսվարողն ունի թույլտվություն, ապա այդ մեկ թույլտվությամբ կարող է ունենալ, օրինակ՝ 5 լցակայան։
«Իսկ հիմա ասում ենք, եթե 5 տարբեր տեղերում տնտեսվարողն ունի 5 տարբեր լցակայաններ, ապա պետք է ունենա 5 տարբեր թույլտվություններ»,- ընդգծեց փոխնախարարը։
Նա նկատեց՝ այդ թույլտվությունները ստանալու համար տեղական տուրքը գանձվում է համահարթեցված եղանակով, և կապ չունի՝ ինչ մեծություն և սպասարկման ինչ ծավալ ունեն լցակայանները, այսինքն՝ և՛ փոքր լցակայանի, և՛ մեծի դեպքում գանձվող տեղական տուրքը լինելու է նույնը։
«Նաև առաջարկել ենք սահմանել երկու նոր տեղական տուրքեր։ Առաջինը՝ անշարժ գույքի հասցեի տրամադրման համար, իսկ երկրորդը՝ համայնքի կողմից տրամադրված ծառայությունների մատուցման համար, որոնք բխում են պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներից»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան