Քաղաքացիները բարձրացել են սարը և ձյան բարձր շերտի պատճառով չեն կարողացել իջնել
Հունվարի 19-ին, ժամը 16:20-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Ձորագլուխ գյուղի մոտակա սարը և վատ եղանակային պայմանների ու ձյան բարձր շերտի պատճառով չեն կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
ԱԻ նախարարության հաղորդմամբ, փրկարարները Ա. Բ.-ին (ծնված 2004 թ.) և Վ. Խ.-ին (ծնված 1981 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացրվել են Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները Ա. Բ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Վ. Խ.-ինը՝ բավարար։
Փրկարարները Ի. Խ.-ին (ծնված 1990 թ.) տեղափոխել են Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։