ԱԺ-ն ընդունեց «կարմիր գծերի» մասին մի շարք այլ օրենքներ
Խորհրդարանում քվեարկություններ են։
Կառավարության կողմից ներկայացված «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց։ Կողմ քվեարկեց 84 և ձեռնպահ՝ 2 պատգամավոր։
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որին կողմ քվեարկեց 82, ձեռնպահ՝ 3 պատգամավոր։
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ևս երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց։ Կողմ էր 81, դեմ՝ 20 և ձեռնպահ՝ 3 պատգամավոր։
Օրենսդիրն առաջին ընթերցմամբ ընդունեց նաև «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ 82 պատգամավոր կողմ քվեարկեց, 3-ը՝ ձեռնպահ։
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագծին էլ, որն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ, կողմ էր 115 և ձեռնպահ՝ 2 պատգամավոր։
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նաև «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ Կողմ քվեարկեց 81, դեմ՝ 29 և ձեռնպահ՝ 3 պատգամավոր։
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում և կից ներկայացված օրենքների նախագծերում փոփոխություններ և լրացումներ կատաելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ևս երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց։ Նախագիծն ընդունվեց 82 կողմ, 28 դեմ և 4 ձեռնպահ ձայներով։
Օրենսդիրը 84 կողմ, 7 դեմ ձայներով ընդունեց նաև «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և ՀՀ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություն և լրցումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։
«Հանրային խորհրդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը ևս առաջին ընթերցմամբ ընդունվեց, որն անցավ 82 կողմ և 2 ձեռնպահ ձայներով։
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նաև «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ Նախագծերի փաթեթին կողմ էր 102 պատգամավոր։
Հարակից հրապարակումներ`
- Կբացառվի ավտոմեքենաների՝ շահագործման ժամկետը լրացած գազաբալոնների լիցքավորումը
- Առաջարկվում է փոխել տնտեսական մրցակցության պայմանների խախտման համար սահմանված տուգանքների չափը
- Աշակերտի թվով ֆինանսավորման փոխարեն փոքր դպրոցները դասարանների թվով կֆինանսավորվեն
- Անձնական մեքենան վարելու ընթացքում ծխելու համար առաջարկվում է կիրառել 0.5 տուգանային միավոր
- Կարմիր գծեր կլինեն միայն Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանի որոշ հատվածներում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան