ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը երդմնակալության համար ընտրել էր «Մարգարյան» բրենդի հագուստ
Նախօրեին Վաշինգտոնում տեղի ունեցավ ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը։ ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը երդմնակալության արարողությանը ներկայացել էր փիրուզագույն զգեստով։
Բայդենն այս նշանակալի իրադարձության համար ընտրել էր «Markarian» (Մարգարյան) բրենդը։
Այս բրենդը, որy քիչ հայտնի է, ստեղծվել է 2017թ-ին՝ դիզայներ Ալեքսանդրա Օ՛Նեյլի կողմից։
Օ՛Նեյլն այն անվանակոչել է հայ աստղաֆիզիկոս Բենիամին Մարգարյանի կողմից հայտնաբերված «Մարգարյանի գալակտիկաների» պատվին։
Բենիամին Մարգարյանն այն հայտնաբերել է Բյուրականի աստղադիտարանի մեկ մետր տրամագիծ ունեցող Շմիտդի աստղադիտակով ստացված սպեկտրների միջոցով։
Ջո Բայդենի հագուստի ընտրությունը կանգ էր առել Ralph Lauren բրենդի վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան