ԱՄՆ-ը 100 օրով կդադարեցնի արտաքսումը
ԱՄՆ-ն 100 օրով կդադարեցնի տեղահանումները`Ազգային անվտանգության նախարարության արդյունավետության բարձրացման համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«2021 թվականի հունվարի 22-ից սկսած ՝ 100 օրվա ընթացքում Ազգային անվտանգության վարչությունը կդադարեցնի արտաքսման ենթակա անձանց տեղահանումը, քանի որ այժմ առաջնահերթություն է տրվում ազգային անվտանգության, սահմանների անվտանգության և հանրային անվտանգության պաշտպանությանը» - ասված է Ազգային անվտանգության վարչության հայտարարության մեջ:
Նշվում է, որ այս միջոցը նախարարությանը հնարավորություն կտա միջոցներ ուղղել երկրի առավել հրատապ խնդիրները լուծելու համար, ներառյալ գործառնական խնդիրները հարավ-արևմտյան սահմանին ՝ կորոնավիրուսի տարածման ֆոնին։
Ավելի վաղ նախարարությունը հայտնել էր, որ ԱՄՆ-ն դադարեցնում է ծրագրին նոր միգրանտների ընդունումը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում