ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը մասնագետների հետ հանդիպմանը կարևորել է գերեվարված անձանց անվտանգ վերադարձը
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է, որ քննարկել են գերեվարված անձանց անվտանգ վերադարձի հարցը։
«Այսօր դեսպան Թրեյսին հանդիպեց վերլուծական կենտրոնների մասնագետների հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների (որպես Մինսկի խմբի համանախագահ երկրի) հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնախնդիրների կայուն ու համապարփակ կարգավորման հարցում։
Դեսպանը շեշտեց նաև գերեվարված անձանց անվտանգ վերադարձի կարևորությունը»,- նշված է դեսպանատան էջում։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա