Արցախում անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց որոնողական աշխատանքները վերսկսվել են
Թշնամու վերահսկողության տակ անցած բնակավայրերում այսօր վերսկսվել են որոնողական աշխատանքները: Panorama.am-ը Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանից տեղեկացավ, որ որոնողափրկարարական աշխատանքներ այսօր իրականացվում են Դրախտիկ, Հադրութ, Ջաբրայիլ ուղղություններով:
Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում 2020 թ. նոյեմբերի 13-ից մինչև 2021 թ. հունվարի 18-ը հայտնաբերվել է զինծառայողների և քաղաքացիական անձանց 1247 աճյուն:
Հարցին՝ արդյ՞ոք թվային տվյալներ ունեն, թե քանի անհետ կորած զինծառայող ու քաղաքացիական անձ կա, Հ. Թադևոսյանը պատասխանեց, որ իրենք նման տվյալ չունեն:
Հիշեցնենք, որ ՌԴ պաշտպանության նախարարության հրապարակած վերջին տվյալով, Ստեփանակերտում աշխատող ՌԴ խաղաղապահների ընդունելությունների կենտրոնը, որտեղ կազմակերպվել են թեժ գծի աշխատանքները, անհետ կորածներին գտնելու խնդրանքով ստացել է ավեի քան 2300 դիմում:
Հարակից հրապարակումներ`
- Անհետ կորածներին գտնելու խնդրանքով ՌԴ խաղաղապահներին դիմել է ավելի քան 2300 մարդ
- Ադրբեջանական կողմը թույլ չի տվել Արցախում այսօր որոնողական աշխատանքներ իրականացնել
- Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս երեք աճյուն
- Շուշի Ալիևների այցի պատճառով ընդհատված որոնողական աշխատանքներն այսօր վերսկսել են
- Արցախում այսօր ևս որոնողական աշխատանքներ չեն կատարվի
- Ադրբեջանական կողմի պահանջով այսօր Արցախում որոնողական աշխատանքներ չեն իրականացվի
- Արցախում երեկվա որոնողական աշխատանքների ընթացքում աճյուն չի հայտնաբերվել. Արցախի ԱԻՊԾ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան