Բաղդադում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասավ 28-ի
Հինգշաբթի Բաղդադի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 28-ի: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Al Arabiya հեռուստաընկերությունը հայտնել է, որ առնվազն 73 մարդ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել:
Ըստ հեռուստաալիքի՝ Աթ-Թայարան հրապարակի տարածքում, որտեղ գտնվում է շուկան, որոտացել են երկու պայթյուն: Իրաքի բանակի խոսնակի խոսքով՝ ահաբեկչությունն իրականացրել են երկու մահապարտներ, որոնք պայթեցրել են իրենց, երբ հետապնդվել են անվտանգության աշխատակիցների կողմից: Դեպքի վայր են ժամանել շտապօգնության մեքենաները:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Իրաքի անվտանգության ուժերը փակել են դեպի Կանաչ գոտի, Բաղդադի կենտրոնում գտնվող տարածքներ տանող բոլոր ճանապարհները, որտեղ տեղակայված են բազմաթիվ արտասահմանյան երկրների դեսպանություններ և պետական մարմինների կենտրոնական գրասենյակներ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում