Դուք բոլորդ ծափահարելու օրը որպես մտավորական, որպես քաղաքացի ազատվել եք աշխատանքից․ Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանն իր հոդվածում անդրադարձել է փոխնախարարի և այլոց ինքնապաշտոնանկմանը։
Նա, մասնավորապես, գրում է,
«Նարինե Խաչատուրյանն (Թուխիկյան) ազատվեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից: Պաշտոնական որևէ պարզաբանում չներկայացվեց։ Երևի թե պետք էլ չէր։ Շրջանառվեցին տարբեր վարկածներ, առանցքայինը իշխանության հասցեին հնչեցրած մեղադրանքներին չպատասխանելու վարկածն էր. պաշտոնանկության նախօրեին փոխնախարարինմոտեցած քաղաքացին նրան մեղադրեցդավաճան իշխանության ներկայացուցիչ լինելու մեջ։ Իշխանությանն ինքնամոռաց չպաշտպանելու հանգամանքն էլ, ըստ էության, պատճառ դարձավԹուխիկյանին պաշտոնանկ անելու համար։
Սակայն Նարինե Խաչատուրյանն, ըստ էության, որպես քաղաքացի, որպես մշակույթի գործիչ պաշտոնանկ էր արվել շատ ավելի վաղ՝ 2018թ. սեպտեմբերի 11-ին, Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին։ Ավելի ճիշտ՝ ինքնապաշտոնանկվել էր։
Երբ Նիկոլ Փաշինյանը կոկորդը պատռելով հայտարարում էր, որ ցուցումներ է տվել Ոստիկանությանը և ԱԱԾ-ին ռեյդեր անցկացնել և ասֆալտին պառկացնել, Փաշինյանի հետևում կանգնած Նարինե Խաչատուրյանը, Հայկ Մարությանը, Գայանե Աբրահամյանը, Իզաբելլա Աբգարյանը, Լուսինե Բադալյանը և ուրիշներ հիացած ծափահարում էին։ Ծափահարում էին լիդերի ամենաայլանդակ ձևակերպումներին։
Դուք բոլորդ ծափահարելու օրը որպես մտավորական, որպես քաղաքացի ազատվել եք աշխատանքից։ Եթե այդ պահին, դուք, որպես ՀՀ քաղաքացի, առարկեիք, թույլ չտայիք լիդերի կիսահարբած ասֆալտին պառկեցնելու, ծեփռտելու կոչերը, հավաբար երկիրը այլ ուղղությամբ կշարժվեր, հավաբար չէր լինի նաև պատերազմ, չէին լինի այն կորուստները, որ այսօր ունենք։
Դուք այլևս մշակույթի գործիչ չեք, դուք, որպես քաղաքացի այդ օրն եք պարտվել»։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Դժգոհություննե՞ր են եղել փոխնախարար Նարինե Թուխիկյանից
- Նարինե Խաչատուրյանն ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից