Հարությունյանն ու Շոյգուն քննարկել են գերիների վերադարձին, անհայտ կորածների որոնումներին առնչվող հարցեր
Հունվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության ընթացիկ հարցերը, Լեռնային Ղարաբաղում օպերատիվ իրավիճակին, գերիների և պատանդների վերադարձին, ինչպես նաև անհայտ կորածների որոնողական աշխատանքներին առնչվող մի շարք խնդիրներ։
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի արդյունավետ գործունեության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում ռուս սահմանապահների տեղակայմամբ՝ անվտանգային խնդիրների լուծման հարցում էական աջակցության համար։
Երկու երկրների պաշտպանության նախարարները նաև կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային ռազմաքաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց որոնողական աշխատանքները վերսկսվել են
- Անհետ կորածներին գտնելու խնդրանքով ՌԴ խաղաղապահներին դիմել է ավելի քան 2300 մարդ
- Դեմոյան. Հունվարի 28-ին բոլորս պետք է տեղեկանանք մեր զոհերի ու վիրավորների, անհետ կորածների ու գերեվարվածների իրական թվերը
- Անհետ կորած զինծառայողի հորեղբայրը խնդրում է ԴՆԹ անալիզ հանձնել
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում