«Հրապարակ». Իշխանությունն ուզում է հուշագիր ստորագրել ընդդիմության հետ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը վստահ չէ, որ իր հրաժարականից հետո ԱԺ-ն չի ընտրի նոր վարչապետ, ուստի ԱԺ ընդդիմությանն առաջարկել է կոալիցիա կազմել և հուշագիր ստորագրել, որ թեկնածու չեն առաջադրի, և 6 ամսում գնալ ընտրությունների, սակայն ընդդիմադիրները չեն համաձայնել։
Երեկ ԱԺ-ում Տիգրան Ավինյանը հաստատեց այս լուրերը։ Արտահերթի ժամկետի մասին հարցին ի պատասխան ասաց, թե դա միայն իշխանության ուզելով չէ՝ եթե ընդդիմությունն ուզում է, կարող են հուշագիր ստորագրել։ ԼՀԿ-ական Արմեն Եղիազարյանն ասաց՝ դա նշանակում է, որ սեփական թիմի վրա վստահ չեն, հակառակ դեպքում թիմով կգնային արտահերթի, իրենք կողմ են առանց նախապայմանների՝ հուշագրի, ընտրություններին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին