«Հրապարակ». Փաշինյանը կարող է միայն հավ պահել
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 9-ից հետո ԲՀԿ-ն մերժում էր Փաշինյանի մասնակցությամբ ցանկացած նիստ՝ թե «դավաճան» իշխանության հետ կարող են մեկ հարց քննարկել՝ Փաշինյանի հրաժարականի և անցնցում իշխանափոխության։ Սակայն երեկ արդեն որոշ պատգամավորներ մասնակցում էին կառավարության հետ հարցուպատասխանին։ Գևորգ Պետրոսյանին, որը չէր մասնակցում նիստին, հարցրինք՝ Փաշինյանն այլևս դավաճան չէ՞, ինչո՞ւ է ԲՀԿ-ն մասնակցում։ «Ես, հարգելով իմ գործընկերների որոշումն ի կատար ածելու վարվելակերպը, չեմ կարող չհամաձայնել Ձեր հարցադրման հետ։ Եթե մենք ասում ենք, որ այսինչ մարդը պետական դավաճան է, ապա չեմ կարծում, որ նրա հետ ինչ-որ հարց պիտի ունենանք քննարկելու։ Դա է պատճառը և ի թիվս՝ առողջական խնդիրները, որ ես չեմ մասնակցում։ Ո՞ւմ հարց տամ՝ դավաճանի՞ն, ինչքանո՞վ է հավաստի իր պատասխանը, ինչքանո՞վ է երաշխավորված, որ իր պատասխանը բխելու է պետական շահից»։
Գուցե Գագիկ Ծառուկյանի՞ որոշումն է։ «Որևէ մեկի հետ այդ թեմայով քննարկում չեմ ունեցել, բայց ենթադրում եմ՝ գործընկերներս ընդամենը մասնակցել են հերթական նիստին։ Ես անձամբ այդ մարդուն ԱԺ-ում տեսնելու ցանկություն չունեմ, մարդ, ում պատճառով հազարավոր մարդիկ զրկվեցին կյանքից, տասնյակ հազարները հաշմանդամ դարձան, հողերը տվեցինք, մի քանի հազար երեխա էլ անհետ կորած են, գնամ ըտենց մարդուն ի՞նչ հարցնեմ, թե ինքը ինչ է պատրաստվում անել տրանսպորտի աշխատանքը բարելավելու ոլորտո՞ւմ, բա ամոթ չի՞։ Մենք ունենք ռազմագերիներ, բայց վարչապետը գալստուկը կապած՝ եկել նստել է ԱԺ-ում, ես չեմ կարող դա հասկանալ։ Դու ինչի՞ ես եկել, այ տղա, դու պիտի գնաս մեր գերիների հարցերով զբաղվես, ուզում ես կաշառի, ինչ ուզում ես արա»։ Նիկոլ Փաշինյանը, Պետրոսյանի կարծիքով, մի բան կարող է լավ անել՝ հավ պահել, «որովհետև լավ կուտ է տալիս»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան