ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է ԱՄՆ-ի` ԱՀԿ վերադառնալը
Առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ) վերադառնալու ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի որոշումը կօգնի պայքարել համաճարակի դեմ և արդարացիորեն տարածել կորոնավիրուսային պատվաստանյութերն ամբողջ աշխարհում: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, գրում է Tass-ը։
Գլխավոր քարտուղարը ողջունում է Միացյալ Նահանգների վերադարձը Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ աշխատելու համար, ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախօրեին տարածված հայտարարության մեջ:
«ԱՀԿ-ի աջակցությունը կարևոր է COVID-19 համաճարակի համակարգված գլոբալ արձագանքի համար: Եթե պատվաստանյութերը հիմնարար դեր են խաղում վիրուսի դեմ պայքարում, ԱՄՆ աջակցությունը COVAX մեխանիզմին կխթանի բոլոր երկրներին պատվաստանյութերի արդարացի հասանելիությունն ապահովելու ջանքերը», - նշել է ՄԱԿ-ը:
Գուտերեշը նաև ողջունել է Բայդենի քաղաքականությունը միգրանտների ու փախստականների հետ կապված:
«Գլխավոր քարտուղարը հույս ունի, որ Միացյալ Նահանգները կմիանան անվտանգ, կարգավորված և օրինական միգրացիայի գլոբալ պայմանագրին», - ասվում է հաղորդագրության մեջ:
Սպիտակ տան խոսնակ Ջեն Պսակին չորեքշաբթի օրը ճեպազրույցում ասաց, որ Բայդենը հրամանագիր է ստորագրել Միացյալ Նահանգները ԱՀԿ վերադարձնելու մասին: