«Փաշինյանը 3000 դոլարանոց իկրայից ավելի թանկ բան է կերել՝ 5000-ից ավելի երիտասարդի գլուխ»
«Մենք ունեինք 100%-անոց տեղեկություն, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամներից մեկը՝ Շուշան Փաշինյանը, 3000 դոլարանոց սև խավիար է ուտում, և այդ տեղեկությունը հրապարակեցինք այն ժամանակ, երբ Փաշինյանը Հրայր Թովմասյանի՝ իրեն նվիրած գրիչը ցուցադրեց, ապա ասաց, որ դա արժի 500 դոլար, և նման գրիչ նվիրելը վկայում է ճոխ կյանքի մասին»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցության» ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանը։
Նրա խոսքով, դրանից հետո Շուշան Փաշինյանն իրեն դատի է տվել «որպեսզի ապացուցի, որ այդքան շատ չի կերել, որքան հրապարակվել է «Antifake.am»-ում»։
Նարեկ Սամսոնյանը տեղեկացրեց, որ լուրի հրապարակումից հետո սկսվել են ճնշումներ այն ռեստորանի տիրոջ նկատմամբ, ումից Փաշինյանների ընտանիքը ձեռք է բերել սև խավիարը։
«ՀՔԾ-ում Շուշին հանձնողների պաշտպան Լեռնիկին հրահանգվեց այս կապակցությամբ քրեական գործ հարուցել, բայց ոչ թե այն կապակցությամբ, որ հերքեն փաստը, թե իկրա են գնել, այլ, որ ապացուցեն՝ Նիկոլ Փաշինյանը հրահանգ չի տվել, որպեսզի գնան և տուգանեն այդ ռեստորանատիրոջը, ումից գնվել է իկրան»,- ներկայացրեց Նարեկ Սամսոնյանը։
Նա նշեց, որ քրեական գործի շրջանակում իր հարցաքննությունն արձանագրելիս քննիչը 70%-ով խեղաթյուրել է իր ցուցմունքը։
«Ես այդ ցուցմունքի տակ գրում եմ, որ քննիչը նենգափոխել է իմ բառերը, հետևաբար սա գրված չէ իմ կողմից, և ես հրաժարվում եմ հետագայում որևէ ցուցմունք տալ, քանի որ քննիչը խախտել է իմ ցուցմունք տալու իրավունքը։ Այսինքն՝ այնպես էր գրվել, որ սուտ մատնության թեմա դառնա։ Սուտ մատնությունը հենց իր գրած ցուցմունքի հիման վրա է կառուցվել։ Այս գործն ամբողջությամբ փուչիկ է, և բացառապես քաղաքական պատճառներ ունի»,- ասաց «Քաղաքացիական գիտակցության» ՀԿ-ի նախագահը։
Նարեկ Սամսոնյանը նշեց, որ խավիարի գործը հիմա ստվերում է։
«Երբ Նիկոլ Փաշինյանն իր կնոջ հետ սպանել է 5000 և ավելի երիտասարդների, իկրայի գործը մնում է ստվերված։ Իրականում սա քաղաքական հետապնդման շարունակությունն է։ Նիկոլ Փաշինյանը 3000 դոլարանոց իկրայից ավելի թանկ բան է կերել՝ 5000-ից ավելի երիտասարդի գլուխ։ Եվ այս ամենից հետո Աննա Հակոբյանը Մոսկվայում հին Նոր տարի է նշել։ Այս մարդիկ սրբություն չունեն, իրենք էս երկրի պատուհասն էին, և մեր քաղաքացիների գործած մեղքերի պատիժն ենք մենք մինչ օրս կրում»,- կարծիք հայտնեց Նարեկ Սամսոնյանը։
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Սամսոնյան. Ինձ թվում է՝ հայտնի իկռայի գործն է
- Սենոր Հասրաթյան. Չանտեսենք, որ կան մարդիկ, ովքեր ճշմարտությունն ընկալում են խավիարի համով ու տեսակով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին