Ազատություն արցախյան պատերազմի բոլոր ռազմագերիներին․ հայերի բողոքի ակցիան ՌԴ ԱԳՆ-ի դիմաց
Ռուսաստանաբնակ հայերը բողոքի ակցիա են իրականացրել ՌԴ ԱԳՆ շենքի դիմաց՝ կոչ անելով պատկան մարմիններին՝ կատարել խոստումն ու ազատ արձակել արցախյան պատերազմի ռազմագերիներին։
«Այսօր ընկերներս միանում են ակցիային:
Մենք գնալով շատանում ենք, մեր ձայնը հաստատ կլսվի:
Մենք Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը կոչ ենք անում կատարել իրենց պարտավորությունները և հասնել բանտարկյալների փոխանակման խնդրի հրատապ, վերջնական լուծմանը՝ եռակողմ համաձայնագրի թիվ 8 կետի համաձայն:
Ազատություն արցախյան պատերազմի բոլոր ռազմագերիներին»,-այս մասին նշված է մոսկվաբնակ Դավիթ Տոնոյանի ֆեյսբուքյան էջում:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ԱԳՆ շենքի դիմաց ռազմագերիներին ազատելու պահանջով ակցիան շարունակվում է
- Մոսկվայում հայազգի գործիչը ԱԳՆ դիմաց պահանջում է ազատ արձակել հայ ռազմագերիներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան