Պետք է հուշագիր, որով կամրագրվի՝ խնդրի լուծումն արտահերթ ընտրություններով է տրվելու. Գրիգորյան
«Մենք ունենք խնդիր, որի լուծման տեսլական ենք առաջարկել՝ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, բայց որպեսզի այդ տեսլականն իրագործվի, պետք է ըմբռնում, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները հանգուցալուծելու են խնդիրը»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։
Նրա խոսքով, ինքնանպատակ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը չէ, որ լուծելու է խնդիրը, այլ պետք է լինի ըմբռնում։
«Պետք է ստորագրվի հուշագիր, որով կարձանագրվի՝ արտահերթ ընտրությունը կլինի խնդիրների հանգուցալուծումը։ Մենք ասում ենք, եթե գնում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որտեղ ժողովուրդն է իր քվեով որոշում կայացնող լինելու, ապա խորհրդարանական մյուս ուժերը չպետք է խոչընդոտեն գործընթացին։
Եթե նրանք առաջադրում են վարչապետի թեկնածու, նշանակում է, նրանք չեն տեսնում խնդրի լուծումը արտահերթ խորհրդարանական ընտրությունների մեջ, այլ նրանք խնդրի լուծումը տեսնում են խորհրդարանի կողմից նոր վարչապետի ընտրության մեջ»,- նկատեց իշխանական պատգամավորը։
Ուստի, նրա պնդմամբ, պետք է լինի հուշագիր, որտեղ կարձանագրվի, որ խոհրդարանական ուժերի համար խնդիրների հանգուցալուծման միակ տարբերակն արտահերթ ընտրությունն է։
«Ըստ էության, ընդդիմությունը, չցանկանալով գնալ արտահերթ ընտրությունների, հաստատում է, որ այսօրվա իշխանությունը լեգիտիմ է»,- ասաց նա։
Ի հավելումն գործընկերոջ խոսքի, իմքայլական պատգամավոր Գևորգ Պապոյանն էլ նշեց, որ առկա խնդիրը լուծելու է ժողովուրդը, այլ ոչ թե առանձին անձինք։
«ՀՀ քաղաքացին է լուծելու խնդիրը, ընտրատեղամասում, իր քվեի միջոցով։ Եվ մեր իշխանությունն այդ իրավունքից ՀՀ քաղաքացուն որևէ պարագայում չի զրկի։ Իշխանության ճակատագիրը պետք է որոշի ՀՀ քաղաքացին»,- շեշտեց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին