Արվեստի գործ է․ իրավապաշտպանը՝ «Իկրայի գործի» մասին
«Իկրայի» գործով դատական առաջին նիստն է լինելու։ Լրագրողների հետ զրույցում «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրեց, որ կորոնավիրուսի պատճառով մինչ այս հետաձգվել են նիստերը։
«Բնականաբար, դատարանից ակնկալում ենք արդարադատություն, ինչպես ցանկացած այլ դատարանից։ Միաժամանակ մեզ համար շատ հետաքրքիր է այս դատավարությունը, որովհետև այս քրեական գործում կա ամեն ինչ, բացի իրավաբանությունից: Այս քրեական գործում կա ֆուտուրիզմ, նատյուրմորտ, քրգործում կան արվեստի տարբեր այլ ուղղություններ,պոստմոդեռնիզմ և այլն: Արվեստի գործ է, և մենք էլ կփորձենք որպես արվեստի գործ վերաբերվել այս գործին»,- ասաց նա:
Անդրադառնալով շրջանառվող սուտ մատնության մեղադրանքներին, իրավապաշտպանն ընդգծեց․
«Մենք ունենք մի քանի կարևոր հարցադրումներ և դրա հիման վրա դիրքորոշումներ, որոնք ճիշտ կլինի դատական նիստերի դահլիճում հայտնենք։ Սուտ մատնություն գոյություն չունի և չի կարող ունենալ»։
Հիշեցնենք, որ շուրջ մեկ տարի առաջ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան էջում «3000$ 1կգ սև իկռա առնող վարչապետը» վերնագրով գրառում էր արել: Այնուհետև հրավիրվել էր ՀՔԾ, ինչն էլ Սամսոնյանը կապում էր այդ գրառման հետ։ Ավելի ուշ, նա տեղեկացրեց, որ մեկնարկում է «Իկրայի գործով» դատավարությունը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան