«ԼՀԿ-ն իշխանություններին «կոնտր հուշագիր» է առաջարկել և մերժվել է»
«Վարչապետի հետ եղել է հանդիպում, որտեղ առաջարկվել է, որ ստորագրենք հուշագիր, ըստ որի՝ իր հրաժարականից հետո մենք այլ թեկնածու չենք առաջադրի»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Սակայն, ինչպես նշում է պատգամավորը, ինքն ասել է, որ իրենց օրակարգը անցումային կառավարություն ստեղծելու օրակարգ է, և անցումային կառավարության ղեկավարի թեկնածուն ինքն է։
«Չի եղել կոնսենսուս, և այդ հուշագրի թեման փակվել է։ Չի ստորագրվում հուշագիր, ինքն էլ հրաժարական չի տալիս։ Այն, որ մենք պահանջում ենք վարչապետի հրաժարական և արտահերթ ընտրություններ, չի նշանակում, որ կառավարության ղեկավարի մեր թեկնածուին չենք առաջադրելու։ Մենք ի սկզբանե ենք այդպես ասել։ Ու մենք 132 պատգամավոր ենք, ընդդիմությունը և «Իմ քայլից» դուրս եկած պատգամավորները թող լինեն 50 հոգի, իրենք էլի 82 հոգի են լինում։ Վստահ չե՞ն իրենց խմբակցության վրա, թե՞ մտածում են, որ այնտեղ էլ կլինեն մարդիկ, որ ինձ կընտրեն, դա այլ հարց է»,- ասաց նա։
Ըստ Էդմոն Մարուքյանի, հայ քաղաքական մտքում նոր մաթեմատիկա է զարգանում, որտեղ պայմանական 50-ը մեծ է 80 և ավելիից։
«Կա՛մ իրենք պետք է ասեն, որ վստահ չեն իրենց թիմի վրա, կամ՝ պետք է հանգիստ հրաժարական տան»,- ասաց նա։
ԼՀԿ ղեկավարը հայտնեց նաև, որ ինքը «կոնտր հուշագիր» է առաջարկել, ըստ որի՝ եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա և Էդմոն Մարուքյանը դառնա անցումային կառավարության ղեկավար, ապա ինքը «X» օրը հրաժարական է տալու, և խորհրդարանը ցրվելու է։
«Դա եղել է իմ առաջարկած «կոնտր հուշագիրը», բայց դե չեղավ դա»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան