Ջավախքցի ուսանողները ՀՀ հետ սահմանը հատելու համար պետք է դիմեն Վրաստանի ԱԳՆ
Հայաստանում սովորող Վրաստանի քաղաքացի ուսանողներին թույլատրվում է հատել վրաց-հայկական սահմանը միայն այն դեպքում, եթե նրանք համապատասխան փաստաթուղթ կներկայացնեն, որ իրենք սովորում են Հայաստանում: Jnews-ին հայտնել են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից։
«Ուսանողներին թույլատրվում է հատել սահմանը, բայց նրանք պետք է դիմում ներկայացնեն Արտաքին գործերի նախարարության հյուպատոսություն։ Դիմումի հետ պետք է ներկայացնեն նաև համապատասխան փաստաթուղթ, որը հաստատում է, որ տվյալ անձը սովորում է Հայաստանում, այնուհետև կտրվի սահմանը հատելու թույլտվություն», - ասել են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից:
Հայաստանը բացել է իր սահմանները օտարերկրյա քաղաքացիների համար, իսկ Վրաստանն արգելում է իր քաղաքացիներին երկրից դուրս գալ, այդ իսկ պատճառով էլ ուսանողները սահմանը հատելու համար պետք է դիմեն Վրաստանի արտաքին գործերի նախարարություն: Եթե նախկինում ջավախքցի ուսանողները պետք է սահմանը հատելու թույլտվություն ստանային թե Հայաստանից, թե Վրաստանից, ապա իրավիճակը հիմա այլ է, թույլտվություն պետք է ստանան միայն Վրաստանից:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան