Շուռնուխ գնալուց, փաստորեն, մտնում ես Ադրբեջան, հետո դուրս ես գալիս, հետո նորից ես մտնում. Մելքումյան
«Անցած շաբաթվա վերջում մենք եղել ենք Սյունիքի մարզում, եղել ենք նաև Որոտան և Շուռնուխ գյուղերում, որոնք լրջագույն խնդիրներ ունեն»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Նրա խոսքով, Շուռնուխի այն 12 տները, որոնք մնացել են թշնամու վերահսկողության տակ, գտնվում են Գորիս-Կապան ճանապարհահատվածի ձախակողմյան հատվածում։ Ըստ պատգամավորի, այդ 12 տներից տեղահանված մարդկանց մի մասը տեղավորվել է տնակներում, իսկ մյուս մասը՝ նույնիսկ օթևան չունի։
«Մենք երեկ Սյունիքի անվտանգության հարցը բարձրացրել ենք նաև Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, և հստակ ասել ենք՝ Սյունիքը վտանգված է։ Շուռնուխ գնալուց ճանապարհի 4.5 կմ հատվածն ադրբեջանական է, փաստորեն՝ մտնում ես Ադրբեջան, հետո դուրս ես գալիս, հետո նորից ես մտնում։ Իսկ Շուռնուխում արդեն ամբողջապես կրակի տակ ես»,- ներկայացրեց պատգամավորը։
Նրա կարծիքով, այս GPS-յան սահմանազատումները բերել են լրջագույն ռիսկեր։
Միևնույն ժամանակ, Միքայել Մելքումյանը տեղեկացրեց, որ իրենք անընդհատ այցեր են ունենալու Սյունիք. «Եթե Սյունիքի անվտանգությունը չպահպանենք, կվտանգվի ողջ ՀՀ-ն»։
Հարակից հրապարակումներ`
- Մշտապես լինելու է ռեալ վտանգ Սյունիքը տվյալ կետում Հայաստանից կտրելու համար․ Շաքե Իսայան
- Ինչո՞ւ է կանոնավոր բանակը սյունեցիներին թողել մենակ․ Արտյոմ Ծառուկյանի հարցը՝ Փաշինյանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին