
Դատախազություն. Սիրիացի երկու վարձկան ահաբեկիչները չեն արտահանձնվել
Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի մասնակից սիրիացի երկու ահաբեկիչ վարձկանները կալանավորված են։ Այս մասին ասված է Գլխավոր դատախազության յութուբյան էջում հրապարակված տեսանյութում։
«Նրանք գտնվում են Հայաստանում։ Նրանց չեն արտահանձնել»,-ասում է դատախազության զինծառայողների դեմ ուղղված ՀԿԳ գործերի նկատմամբ հսկողության բաժնի դատախազ Արշակ Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ հետագայում մեղադրական եզրակացությամբ քրեական գործը կուղարկվի դատարան նրանց մեղավորության, քրեական պատասխանատվության հարցը լուծելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Սիրիացի վարձկան Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջիին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
- Դատախազությունը նոր տվյալներ է ներկայացնում Արցախի դեմ գործողություններում սիրիացի վարձկանների ներգրավման մասին