Արամ Շահբազյանի «Տատը» ֆիլմն ընդգրկվել է Դուբլինի միջազգային կինոփառատոնում
Ռեժիսոր Արամ Շահբազյանի «Տատը» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է Դուբլինի 2021թ․ միջազգային կինոփառատոնում։ Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը, որի կողմից ֆիլմը ստացել է ֆինանսական աջակցություն։
Ֆիլմի ռեժիսորն ու պրոդյուսերը Արամ Շահբազյանն է, սցենարի հեղինակը՝ Աննա Սարգսյանը։
Դերերում ՝ Ռոմելա Մնացականյան, Անդրանիկ Միքայելյան, Շահանե Քեշիշյան, Վահագն Գասպարյան, Մակար Գալստյան, Մարիամ Ղազանչյան, Կոնստանտին Կոզմանով։
Ավելի վաղ cultural.am-ին տված հարցազրույցում Արամ Շահբազյանն ասել էր, որ ֆիլմի հիմքում իր հետ կատարված մի դեպք է։
Փառատոնը կայանալու է մարտի 3-14-ը։
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են