Դատախազությունից հաստատում են՝ դատախազի կինը դիմել է բնակարանի համար
Գլխավոր դատախազությունն արձագանքել է Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով մեղադրող, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի կնոջ վերաբերյալ Yerevan.Today-ի հրապարակմանը՝ հաստատելով լրատվամիջոցի հայտնած տեղեկությունները։
Դատախազի կինը դիմել է ծառայողներին բնակարանով ապահովման ծրագրի շրջանակներում հիփոթեկային վարկավորմամբ բնակարան գնելու համար և օրենքով սահմանված կարգով ճանաչվել որպես վիճակահանության առաջնահերթ մասնակից։
Դատախազությունից նշում են՝ հետո Բաղդասարյանի կինը չի շարունակել մասնակցությունը։
Տարածած պարզաբանման մեջ մասնավորապես ասված է.
«Պարզաբանում ենք, որ Գևորգ Բաղդասարյանը և վերջինիս կինը՝ Լիանա Ղազարյանը, դեռևս 2020թ․ օգոստոս ամսին, նկատի ունենալով ընտանիքի անդամների քանակի համեմատ բնակտարածքի փոքր լինելու հանգամանքը, դիմումներ են ներկայացրել ՀՀ Քաղաքաշինության պետական կոմիտեին՝ պետական ծառայողներին բնակարանով ապահովման ծրագրի շրջանակներում հիփոթեկային վարկավորմամբ բնակարան գնելու համար և օրենքով սահմանված կարգով ճանաչվել որպես վիճակահանության առաջնահերթ մասնակից։
Դրանից հետո Լիանա Ղազարյանը չի շարունակել մասնակցությունը նշված ծրագրին, հանվել է վիճակահանության մասնակիցների ցուցակից և դրան չի մասնակցել։
Օրենքով սահմանված կարգով իրականացված վիճակահանությանը մասնակցել է Գևորգ Բաղդասարյանը և չի հաղթել»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա