Արթուր Դանիելյան. «Այլընտրանքը» ամրապնդեց վիժվածքի իշխանությունը
«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը գրում է.
«Հարգելի, սիրելի, պաշտելի համաքաղաքացիներ՝ մեր երկիրը ղեկավարում է մի վիժվածք:
Մի խումբ քաղաքական կառույցներ, որպես այլընտրանք այդ վիժվածքին, առաջադրել են այլընտրանքային ղեկավարի թեկնածու ու դիմել են ժողովրդին աջակցություն ստանալու նպատակով: Ժողովրդի ճնշող մեծամասնությունը աջակցություն չցուցաբերեց:
Հետևաբար ստացվեց, որ «այլընտրանքը» ամրապնդեց վիժվածքի իշխանությունը: Թե ինչու է ժողովուրդն այդ որոշումը կայացրել, չեմ քննարկում, էս անգամ չեմ քննարկում, զուտ փաստն եմ արձանագրում:
Հիմա էս պարզագույն դասավորվածության մեջ կա մի քանի զարգացման սցենար, ես դրանք կգրեմ ու կխնդրեմ ձեզ նշել` ո՞րն է ըստ ձեզ ամենա հավանականը՝
ա) Վիժվածքին ֆիզիկապես ոչնչացնել (դեմից ասեմ սա այնքան հեշտ չէ, որքան թվում է, հավատացեք ես գիտեմ)
բ) Ժողովրդին ֆիզիկապես ոչնչացնել (ըըը... ստեղ առանց քոմենթ)
գ) Ժողովրդին բուժել (կարա լինի, բայց մի կես դար է պետք)
դ) ներկայացնել այլ այլընտրանք
ե) ձեր տարբերակը...»։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Դանիելյան. Բոլոր նրանք, ովքեր ուզում են բեկում մտցնել դեպի դժոխք ուղևորվող ազգի համար, պետք է սկսեն Նիկոլ Փաշինյանից
- Արթուր Դանիելյան. Երևի ավելի լավ է չպատմեմ, թե ինչպես էր թուրքական ցանցի մի գործակալը մեր ԱԱԾ-ի միջոցով ծեծել տալիս մեկ այլ գործակալին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան